«Դժվար թե կարողանանք խոսել հայ-թուրքական հարաբերությունների առկայության մասին, քանզի այստեղ առկա է որոշակի երկարատև լռություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ խոսելով վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում քննարկվող հիմնական թեմաներից:
Մարկարովը նկատեց, որ վերջին շրջանում առավել ակտիվ են հայ-վրացական հարաբերությունները,և դրա վկայությունն են նաև բավական ակտիվացած փոխայցելությունները բարձրաստիճան պաշտոնյաների և նախագահների մակարդակով. «Մեզ համար Վրաստանը հանդես է գալիս որպես կարևորագույն գործընկեր, սակայնես վստահ եմ, որ մենք էլ որոշակի դերակատարություն ունենք Վրաստանի համար»:
Մարկարովը նկատեց, որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ չենք կարող հրաժարվել Վրաստանի հետ հարաբերություններիցկամ մերժել դրանք. «Ուղղակի աշխարհագրությունն այդպես է դասավորվել` Վրաստանը մեր հյուսիսային հարևանն է և հանդես է գալիս որպես մեզարտաքին աշխարհին որոշ չափով կապող միջանցք:Այդ իսկ պատճառով զարմանալի որևէ բան չկա, որ մեր հարաբերությունները վերջին շրջանումզարգանում են»: