ԱՄՆ-ի Վիսկոնսի նահանգի 76-ամյա բնակիչ Ռուբի Կլոկովին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման 1957 թ. իր 6 ամսական դստեր սպանության համար, հաղորդում է Life News-ը:
Կնոջ նախնական ցուցմունքների համաձայն՝ երեխան ընկել է բազմոցից և հարվածել է գլուխը: Սակայն 2008 թ., երբ ոստիկանությունը վերսկսել է հետաքննությունը, Կլոկովը խոստովանել է, որ հնարավոր է՝ ինքն է երեխային կոպիտ ձևով դրել բազմոցի վրա, ինչի հետևանքով վերջինս ընկել և հարվածել է գլուխը:
Դիահերձման արդյունքները ցույց էին տվել, որ երեխան ունեցել գլխի երեք թեթև վնասվածք և ուղեղի երկու հեմատոմա: Այնուամենայնիվ, փորձագետները երեխայի մահը պատահականություն էին համարել:
Թոշակառու կնոջ պաշտպանությունը խնդրել է հաշվի առնել նրա պատկառելի տարիքը և այն փաստը, որ նրա մեղսունակությունը մի քանի անգամ կասկածի տակ է դրվել: Սակայն դատարանը վճռել է, որ Կլոկովն ի վիճակի է պատասխանատվություն կրել հանցագործության համար:
Կլոկովի ևս մեկ երեխան մահացել է մանուկ հասակում: Նրա աճյունն արտաշիրիմվել է, սակայն փորձագետները չեն հայտնաբերել բռնի մահվան հետքեր:









































