Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը պայթեցման միջոցով ոչնչացրել է կասկածելի ավտոմեքենան, որը կայանված է եղել Լոնդոնի՝ իր նշանակությամբ երկրորդ «Գեթվիկ» օդանավակայանի մոտ, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Անվտանգության աշխատակիցների ուշադրությունը գրավել է Հյուսիսային տերմինալի մոտ կայանած Renault մակնիշի ավտոմեքենան: Չի հաջողվել գտնել մեքենայի սեփականատիրոջը կամ վարորդին: Արդյունքում որոշում է կայացվել պայթեցնել այն: Գործողությունն իրականացվել է հատուկ ռոբոտի միջոցով:







































