«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) երեխա-անդամները, համաձայն Թուրքիայի կառավարության մշակած ծրագրի, կմնան Թուրքիայում՝ երկրից կուսակցության զինյալների դուրս բերումից հետո: Այս մասին հայտնում է Sabah թերթը:
Ինչպես հաղորդվում է, բացի այդ, Հյուսիսային Իրաքի տարածքում՝ PKK-ի զինյալների «Մախմուր» ճամբարում ծնված երեխաները նույնպես կվերադարձվեն Թուրքիա: PKK-ի անչափահաս անդամները կվերադարձվեն դպրոցներ, որտեղ նրանց հետ կաշխատեն հատուկ մանկավարժները:
Թերթը հայտնում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է Թուրքիայի կառավարության կողմից այն բանից հետո, երբ անչափահաս զինյալների ծնողները դիմել են իշխանություններին երկրից իրենց երեխաներին չարտաքսելու խնդրանքով:
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նայիմ Շահինը հաղորդել էր, որ ավելի քան 2000 երեխաներ խաբեությամբ և բռնությամբ ներգրավվել են ահաբեկչական խմբավորան մեջ:









































