Թուրքիայի իշխանությունները ստուգում են սահմանակից գոտում վիրավորված սիրիացիների արյան նմուշները՝ պարզելու համար քիմիական զենք կիրառվե՞լ է, թե՞ ոչ: Այս մասին հաղորդում է Today’s Zaman թերթը:
Նմուշներն ուղարկվել էն Թուրքիայի դատական բժշկության ինստիտուտ այն բանից հետո, երբ մի քանի սիրիացիներ շնչուղիների խնդիրներով տեղափոխվել են Սիրիային սահմանակից Ռեյհանլի թուրքական քաղաքի հիվանդանոց:
«Մենք անհրաժեշտ միջոցառումներ ենք անցկացնում, քանի որ չհաստատված տեղեկատվություն ենք ստացել քիմիական զենքի կիրառման մասին»,- ասել է քաղաքապետ Հուսեյն Շանվերդին:
Քաղաքապետի խոսքով՝ բժշկական հաստատություններից որևէ հաստատում չի ստացվել, սակայն հավանականություն կա, քիմիական զենք կիրառվել է:









































