ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է մի օրենք, որը հնարավորություն կտա ավիադիսպետչերներին հարկադիր արձակուրդ չուղարկել և կանխել չվերթների ուշացումները: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Փաստաթղթի համաձայն՝ տրանսպորտի նախարարությունը քաղաքացիական ավիացիայի վարչությանը միջոցներ փոխանցելու լրացուցիչ հնարավորություններ կստանա: Այն թույլ կտա մինչև հոկտեմբեր ամիսն այս ոլորտում փակել բյուջեի պակասուրդի հետևանքները:
Տնտեսման միջոցներն ԱՄՆ-ում գործում են 2013 թ. մարտի մեկից: Մինչև այս ֆինանսական տարվա ավարտը, որը վերջանում է սեպտեմբերի 30-ին, ծրագրվում է դաշնային բյուջեի ծախսերը կրճատել 85 միլիարդ դոլարով:
Անցած շաբաթ լիարժեք աշխատանքի համար աշխատակիցների պակաս առաջացավ Դալլասի, Լաս Վեգասի, Լոս Անջելեսի և մի շարք ուրիշ օդանավակայաններում: Այս պատճառով ամեն օր գրեթե հազար չվերթներ էին հետաձգվում:









































