ԱՄՆ-ը ծրագրում է ավելացնել աջակցությունը սիրիական ընդդիմությանը, սակայն դեռևս չի նախատեսում նրան զենք տրամադրել: Այս մասին այսօր հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ մեկնաբանելով Washington Post թերթի այն հայտարարությունը, որ նախագահ Օբաման պատրաստվում է սիրիացի գրոհայիններին զենք մատակարարելու կարգադրություն անել:
«Մեր քաղաքականության համաձայն՝ մենք զենք չենք ուղարկել և չենք ուղարկում Սիրիայում գործող ընդդիմությանը, սակայն մենք շարունակում ենք ուսումնասիրել գործողությունների բոլոր տարբերակները»,- ասել է Քարնին:
ԱՄՆ-ն այս հարցը քննարկում է «իր բարեկամների և դաշնակիցների հետ», ինչպես նաև սիրիական ընդդիմության գլխավոր խմբավորումներից մեկի՝ Ռազմական խորհրդի հետ: «Մենք տարատեսակ օգնություն են տրամադրում, բայց ոչ զինամթերք»,- ընդգծել է Սպիտակ տան ներկայացուցիչը:











































