Բազմահազարանոց հակակառավարական կարգախոսներով մայիսմեկյան ցույց է տեղի ունեցել Զագրեբում: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով խորվաթական մամուլը:
Ակցիան կազմակերպվել է մի խումբ արհմիությունների կողմից՝ մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների, վետերանների միության և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների աջակցությամբ: Ակցիային մասնակցել է մոտ 30 հազար մարդ: Ցույցը տեղի ունեցել «Փոխե՛ք ուղղությունը» կարգախոսի ներքո և ուղղված է եղել Զորան Մալինովիչի գլխավորած կառավարության դեմ:
Արհմիությունների ակտիվիստները կառավարությունից պահանջել են անհապաղ միջոցներ ձեռնարկել գնաճի և գործազրկության, բանկերի տոկոսադրույքի աճի դեմ, ինչպես նաև բարելավել երկրի ներդրումային համակարգը: Հակառակ դեպքում արհմիությունները մտադիր են հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների:












































