Եգիպտոսի Խուրգադա նավահանգստային քաղաքում բացվել է առաջին հյուրանոցը, որտեղ ալկոհոլ չեն մատուցի:
Հյուրանոցի սեփականատեր Յասեր Քամալն ասել է, որ զբոսաշրջիկներն իրենց երկրներում կարող են առանց խոչընդոտի ալկոհոլ ընդունել, իսկ Խուրգադան նրանց «այլընտրանքային» տարբերակ է ներկայացնում: Այս մասին հաղորդում է եգիպտական Al-Ahram կայքը:
Բացի այդ, հյուրանոցում մի ամբողջ հարկաբաժին հատուկ կանանց համար է: Նույնիսկ անվտանգության աշխատակիցները կանայք են:





































