Monday, 22 06 2026
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին

Արաբկիրում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 3 երեխաներին. ի նշան բողոքի՝ բնակիչները փակել են ճանապարհը

Այսօր՝ մայիսի 1-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:30-ի սահմաններում «ГАЗ 24» մակնիշի 06 LU 918 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաբկիր վարչական շրջանի Արղության 4-րդ փակուղու 4-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4 հոգու:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածներն են մայրը՝ իր երեխաներով, որոնց առաջին օգնություն են ցուցաբերել շենքի բնակիչները, ովքեր վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Արդեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Վրաերթի ենթարկվածներն են՝ 34-ամյա Լիլիթը և նրա երեխաները՝ Աննան, Նորան, Գայանեն:

Նշված փողոցում այս պահին երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ բնակիչները արդարացիորեն փակել են ճանապարհը երկաթյա «շուվիլերով», քանի որ նշված փողոցում առաջին դեպքը չէ, որ որոշ «վայ» վարորդներ ավտոմեքենաները վարում են «թևերը բացած»:

Բնակիչները պահանջում են, որպեսզի վթարի վայր ժամանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:

Ավտոմեքենայի վարորդը, որը ներկայանում է՝ 47-ամյա Աշոտ Սարգսյան, ապրում է Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասում:

Ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի ցուցումով՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ պարզելու նրա սթափության աստիճանը, քանի որ կան կասկածներ, որ վարորդի «կոկոնը տաքացրած է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում