Բոլիվիան արգելում է երկրում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության գործունեությունը: Այս մասին այսօր ասել է երկրի նախագահ Էվո Մորալեսը, ով ելույթ է ունեցել մայիսմեկյան ցույցի ժամանակ:
«Որոշում է ընդունվել Բոլիվիայից վտարել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը, այն լքում է երկիրը: Իսկ ես հանձնարարում եմ արտգործնախարարին անհապաղ այդ մասին տեղյակ պահել Միացյալ Նահանգների դեսպանատանը»,- ITAR TASS-ը մեջբերում է նախագահի խոսքերը:
Ավելի վաղ նախագահը գործակալության աշխատակիցներին մի քանի անգամ մեղադրել էր իր կառավարության դեմ գործելու և ընդդմիությանը ֆինանսավորելու մեջ:










































