«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ «Բարսելոնա»-ն Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ անցնելու ոչ մի շանս չունի:
«Անկեղծ ասեմ` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության առաջին իսկ հանդիպումներից սկսած «Բարսա»-ն պատշաճ մակարդակի խաղ չի ցուցադրում: Ինչ-որ բան անհետացել է: Հավանաբար, թիմային ոգին ու վստահությունը: «Բարսելոնա»-ի միասնականության մեծ երկրպագուն եմ եղել: Սակայն այն այլևս չկա:
Կատալոնական ակումբի թույլ կողմն, իհարկե, պաշտպանության գիծն է: «Բարսելոնա»-ն շանս չունի: «Բավարիա»-ն շատ հզոր է»,- ասել է Վենգերը:











































