Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մայիսմեկյան զանգվածային երթերի և ցույցերի ժամանակ գրանցվել են առաջին միջադեպերը: Չորս մարդ ձեռնաշղթաներով գամել են իրենց տրամվայի ռելսերին՝ ի նշան բողոքի Գերմանիայի ժողովրդա-դեմոկրատական աջ ծայրահեղական կուսակցության երթի դեմ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Հակաֆաշիստական ցույցի կազմակերպիչները, որին մասնակցում են քաղաքական գործիչներ, արհմիությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, հույս ունեն, որ օրվա ընթացքում ցույցին կմասնակցի շուրջ 10 հազար մարդ:
Երեկոյան տեղի կունենա, այսպես կոչված, հեղափոխականների մայիսմեկյան ցույցը, որը կազմակերպել են ձախ ուժերը: Նախորդ տարիներին ցույցի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանների և ցուցարարների միջև:
Ներքին գործերով Բեռլինի սենատոր Ֆրանք Հենկելը հայտարարել է, որ քաղաքի կարգուկանոնը կապահովեն շուրջ 7000 ոստիկան: Այսօր ոստիկանների գլխավոր խնդիրներից մեկն է թույլ չտալ բախումներ ձախերի, հակաֆաշիստների և աջ ծայրահեղականների միջև:









































