Աֆղանստանում ճամփեզրին տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել են երեք բրիտանացի զինվորներ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ՊՆ-ին:
Պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի, երբ զինծառայողները պարեկում էին Հելմանդ գավառում:
Տուժածներին տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել, որից հետո նրանք ուղարկվել են զինվորական հոսպիտալ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը:
Այսպիսով՝ 2013-ին Աֆղանստանում զոհված բրիտանացի զինծառայողների թիվը հասել է 6-ի:









































