Շնող գյուղում դժբախտ պատահարի զոհ է դարձել մեկամյա երեխա: Դեկտեմբերի 25-ին, ժամը 18:30-ի սահմաններում, 1985 թ. ծնված Վազգեն Նալբանդյանի կողմից Շնող գյուղում կայանված «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել և վրաերթի է ենթարկել փողոցում խաղացող Վ. Նալբանդյանի որդուն` 2014 թ. ծնված Զավեն Նալբանդյանին, ով տեղում մահացել է: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` նյութերով զբաղվում է Թումանյանի քննչական բաժինը: