Թուրքիայի Քայսերի նահանգի Յահյալը շրջանում զբոսաշրջային ավտոբուսն ընկել է ջրամբարը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի հեռուստաալիքները, վթարի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 30 մարդ:
Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և հրշեջները:











































