Thursday, 11 06 2026
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը

Երևանը թելադրող է, դոմինանտ, երևանցուն ճնշել չեն կարող. Արամ Մանուկյան

Հայաստանի համար ոչ մի ավելի ծանր խնդիր չկա, քան արտագաղթը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Այն, ինչ մի քանի օր առաջ տեսա, այն մարդկաց քանակը, որ կար Վրաստանի սահմանի վրա, սահմռկեցուցիչ էր. հետո իմացա, որ նույն տեսարանին է ականատես եղել նաև Հրանտ Բագրատյանը: Պատկերացրեք, սա՝ միայն Վրաստանի սահմանի վրա, նույնքան մարդ էլ արտագաղթում է ինքնաթիռով:

Սա անհուսությունից դրդված արտագաղթ է՝ սոցիալական արտագաղթ չէ: Արտագաղթի տեմպերը հատկապես ավելացան ինագուրացիայից հետո. մի մասն, իհարկե, արտագնա աշխատանքի գնացողներն են, բայց արտագաղթը նոր թափ է ստացել ընտրություններից հետո: Եթե այս գործընթացը շարունակվի, մի քանի տարի հետո Հայաստանում չի մնա հարկատու, երիտասարդ, աշխատող: Սա ինձ համար թիվ մեկ խնդիրն է, և կարևոր չէ՝ ես ընդդիմադիր եմ, թե իշխանամետ: Ո՞ւմ է պետք դա, երբ երկիրը դատարկվում է»,- ասաց Մանուկյանը:

ՀԱԿ պատգամավորը, անդրադառնալով մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին, նշեց, որ մեր հարստությունն է այն հասարակությունը, որը չի վախենում իշխանությունից և գալիք ընտրություններին վախի մթնոլորտում նրանց չի քվեարկի. «Չորս քաղաքական ուժ կա Երևանում, որի միասնական աշխատանքով հնարավոր է Երևանում իշխանությունը վերցնել Հանրապետականից:

Հայաստանի քաղաքականությունը եփվում է Երևանում, և եթե լուծենք այդ խնդիրը, շատ արագ իշխանափոխության կհասնենք, որովհետև Երևանը իշխող է, թելադրող, դոմինանտ: Վերջին ընտրությունների ընթացքում քաղաքացիները իրենց շատ լավ պահեցին, այստեղ կեղծելը շատ ավելի դժվար է: Որոշ հեռու շրջաններում ճնշում կա, բայց կենտրոնում, օրինակ՝ Արաբկիրում քաղաքացուն ճնշել չեն կարող»,- վստահեցրեց Արամ Մանուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում