Ճապոնիայում այսօրվանից մեկնարկել է «Աշխատանքի՝ առանց փողկապի» համազգային քարոզարշավը: Մինչև աշուն պետական ծառայողները իրավունք ունեն աշխատանքի ներկայանալ առանց հագուստի այդ կարևոր տարրի ու անգամ առանց պիջակի: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը:
Աշխատավայրում արգելվել է նաև միացված թողնել օդորակիչները 28 աստիճանից ցածր աստիճանի վրա՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Սա քաղծառայողների՝ ամառային հագուստի անցնելու առաջին փուլն է: Այդ որոշմանը աջակցում են նաև խորհրդարանի շատ պատգամավորներ: Իսկ հունիսի 1-ից պաշտոնապես կթույլատրվի աշխատավայրում հագնել ջինսեր, սպորտային շապիկներ ու տաբատի վրա իջնող վերնաշապիկներ:
Ճապոնիայի համար 2005-ից էլեկտրաէներգիայի խնայման նպատակով կիրառվող պրակտիկան, ինչպես երբեք, արդիական է Ճապոնիայի համար: Իսկ ամռանը, ըստ հիդրոօդերևութաբանների կանխատեսումների, շատ շոգ է լինելու:
Պահպանողական ճապոնացիների համար անցումը «ամառային հագուստի» դարձել է իսկական ծանր փորձություն, քանի որ շատերն իրենց անսովոր են զգում առանց մուգ կոստյումի, ամուր կապված պողկապի և սև կոշիկների:









































