Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն մեկնաբանել է ՉԼ կիսաեզրափակիչում դիմակայության արդյունքում Դորտմունդի «Բորուսիա»-ից կրած պարտությունը:
Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր «Բորուսիա»-ի հաղթանակով՝ 4:1 հաշվով, իսկ պատասխան խաղում «Արքայական ակումբ»-ն առավելության հասավ 2:0 հաշվով:
«Ամեն դեպքում, Գերմանիայից գոլերի շատ մեծ տարբերությամբ վերադարձանք: Մենք առաջին խաղակեսում չօգտագործեցինք գոլային պահերը, որը կարող էր որոշիչ լինել:
Հիասթափված ենք, որ դուրս ենք մնացել մրցաշարից, բայց միաժամանակ ուրախ ենք, որ «Ռեալ»-ը պայքարեց մինչև վերջ և պահպանեց լարվածությունը»,- հայտարարել է Ալոնսոն:





































