Հայտնի ամերիկացի դոկումենտալիստ, այս տարի «Օսկար» մրցանակի արժանացած Չարլզ Ֆերգյուսոնը HBO հեռուստաալիքի համար կնկարահանի կենսագրական ֆիլմ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մասին,- տեղեկացնում է Variety պարբերականը:
Ասանժը, որը հայտնի է դարձել իր կողմից ստեղծված WikiLeaks կայքում ամերիկյան դիավանագիտական գաղտնի նամակագրության հրապարակմամբ, անմիջապես գրավել է հոլիվուդյան ռեժիսորների ուշադրությունը: Ավելի վաղ DreamWorks ստուդիան նույնիսկ հայտարարել էր, որ պատրաստվում է գեղարվեստական ֆիլմ նկարահանել Ասանջի վերաբերյալ: Հետագայում այդ մասին հայտարարեց նաև Universal-ը:








































