Մեքսիկայի Կոնգրեսը հավանության է արժանացրել երկրի հեռուստահաղորդակցության ոլորտում զանգվածային բարեփոխումները: 2 ամիս տևած քննարկումներից հետո Սենատը վերջնականորեն հաստատել է այդ նախագիծը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բարեփոխումները Մեքսիկայի հեռուստահաղորդակցության շուկայում կբարձրացնեն մրցունակությունը և ընդունվում են որպես Կարլոս Սլիմի բիզնես-կայսրության կոչ, ով 2012թ.-ի աշխարհի ամենահարուստ մարդն է:
Ենթադրվում է, որ բարեփոխումների շնորհիվ կհաջողվի Մեքսիկայի շուկա ներգրավել օտարերկրյա ներդրողների: