1840 թվականի մայիսի 1-ին Լոնդոնի փոստում արտասովոր աշխուժություն էր տիրում. վաճառքի էին հանվել աշխարհում առաջին նամականիշները՝ թագուհի Վիկտորյայի պատկերով: Սև նամականիշն արժեր մեկ պենի, երկնագույնը՝ երկու պենս: Մայիսի 6-ից թույլատրվել է նամականիշները սոսնձել ծրարներին և օգտագործել նամակների ուղարկման ժամանակ: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Փոստային առաքումների դիմաց նամականիշներ օգտագործելու գաղափարի հեղինակը Ռոուլենդ Հիլն էր, որը բարեփոխել է փոստի աշխատանքը (1837):
Պետական փոստային ծառայության բարերարին իր ծառայությունների դիմաց տրվել է լորդի տիտղոս և 20 հազար ֆունտ ստեռլինգ դրամական պարգև:








































