Հետազոտողները պարզել են, որ անդադար բջջային հեռախոսներին հետևելը կարող է վարակիչ լինել: Այս առումով՝ կանանց վիճակն ավելի բարդ է, քանի որ նրանց մոտ հեռախոսներն ավելի, այսպես ասած, «անհատականացված» են, քան տղամարդկանց մոտ:
Միչիգանի համալսարանի փորձագետները պնդում են, որ այստեղ կարևոր է հասարակության հետ կապի մեջ լինելու գործոնը, որը կանանց մոտ ավելի շատ է զարգացած, քան տղամարդկանց մոտ: Գիտնականները պարզել են նաև, որ մարդիկ ավելի հաճախ են ստուգում իրենց բջջային հեռախոսների հաղորդագրությունները, երբ ուրիշ մեկն էլ է անում դա:










































