ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար կարող է դառնալ Ռումինիայի ներկայացուցիչը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան:
«Շատ հավանական է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար դառնա Լեհաստանի կամ Ռումինիայի ներկայացուցիչը: Բացառված չէ, որ ռումինացի ընտրվի, քանի որ ինձ այդ հարցով դիմել են, և ես խոստացել եմ աջակցել»,- ասել է վարչապետը: Պոնտան նշել է, որ այդ հարցը պետք է համաձայնեցնել Ռումինիայի նախագահի հետ, քանի որ Բուխարեստը այդ հնարավորությունը չպետք է բաց թողնի:
Ռումինական մամուլում այս օրերին քննարկումներ են ընթանում այն մասին, թե քաղաքական գործիչներից ով պետք է զբաղեցնի այդ պաշտոնը՝ նախագահ Բեսեկո՞ւն, ում լիազորություններն ավարտվում են գալիք տարվա վերջին, թե՞ սենատի նախկին ղեկավար Մարչե Ջոանեն, ով այժմ սենատոր է։









































