Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «անընդունելի» է համարել մայիսի 26-ին Անկախության օրը ռազմական շքերթից հրաժարվելու կառավարության որոշումը:
«Մայիսի 25-ին շքերթն այլ արարողություններով փոխարինելը անընդունելի է, քանի որ հենց բանակն է հանդիսանում մեր անկախության ցուցանիշը»,– ասվում է նախագահի հայտարարության մեջ:
«Մենք միշտ ծառայել ենք Վրաստանի անկախությանը, միաբանությանը և անկախությանը: 2008 թ. Վրաստանին քաջությունը փրկեց: Վրացական բանակը հինգ օր կարողացավ դիմակայել թվաքանակով հարյուր անգամ գերազանցող թշնամու բանակին: Ափսոս, որ կառավարությունն այս տարի քաղաքական նկատառումներով խանգարել է շքերթի անցկացմանը»,– ասվում է հայտարարության մեջ:
Նախագահը նշել է, որ շքերթը ժողովրդի համար տարին մեկ անգամ բանակին շնորհակալություն հայտնելու միակ հնարավորությունն է:
Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Մարգվելաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ այս տարի ռազմական շքերթ չի անցկացվի:










































