Եվրոպական հակահրթիռային համակարգի նախագծի մշակման շրջանակներում Ռուսաստանը պատրաստ է ապահովել Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Սև, Բալթիկ և Բարենցյան ծովի ավազանների օդային տարածքի անվտանգությունը: «Ելնելով մեր երկրի աշխարհագրական դիրքից` մենք հնարավորություն ունենք ապահովելու Եվրոպայի արևելյան մասի, ինչպես նաև Սև, Բալթիկ և Բարենցյան ծովերի հակահրթիռային անվտանգությունը»,- ասել է Տիեզերական զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օլեգ Օստապենկոն: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը:
«Առաջարկվում է ՆԱՏՕ-ին և Ռուսաստանին տրամադրել որոշակի տարածքներ: Այդ տարածքում ամեն մի կողմ իր վրա պարտավորություն կվերցներ հայտնաբերել և վերացնել հարձակողական բալիստիկ հրթիռները: Հակահրթիռային համակարգի կիրառման որոշումը պետք է կայացվի ընդհանուր կանոններով, ընդհանուր տեղեկատվական տարածքի շրջանակում»,- ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ անցած տարվանից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև տեղի են ունենում բանակցություններ համատեղ հակահրթիռային համակարգ ստեղծելու ուղղությամբ: Դրանց ընթացքը բավական ծանր է, և կողմերը շատ հակասություններ ունեն այս հարցում: ՆԱՏՕ-ն պնդում է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պետք է ունենան երկու առանձին համակարգեր, սակայն դրանք պետք է ընդհանուր համակարգում ունենան, իսկ Ռուսաստանը կողմնակից է մեկ միասնական հակահրթիռային համակարգին: