Վիկտորյա Բեքհեմը և՛ հաջողակ գործարար է, և՛ լավ կին, և՛ 4 երեխաների մայր, և՛ նորաձևության խորհրդանիշ: Սակայն, միևնույն է, շատերը նրան չեն սիրում՝ մռայլ տեսքի պատճառով: Այս մասին հաղորդում է Marie Claire ամսագիրը:
«Մարդիկ մտածում են, որ ես մռայլ կով եմ: Ես ինքս էլ եմ դա հասկանում, երբ տեսնում եմ իմ լուսանկարները»,- ասել է Վիկտորյան:
Վիկին պնդում է, որ ինքն այդպիսին չէ՝ ո՛չ տանը, ո՛չ աշխատավայրում, որտեղ բացասական ոչինչ չի թույլատրում և վերահսկում է ամեն ինչ. «Հնարավոր է՝ ես շատ եմ աշխատում: Բայց ես այդպիսին եմ, և դա շատ կարոր է ինձ համար: Ես ոչնչից ստեղծել եմ իմ ապրանքանիշը և հասցրել եմ այն մակարդակին, ինչ հիմա կա»:
Վ. Բեքհեմն իր հավաքածուները ստեղծելիս ինքը փորձում է յուրաքանչյուր զգեստը:







































