Wednesday, 17 06 2026
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում

Քեյդենաուի այցը «գունավոր հեղափոխություններ» սկսելու շահարկման առարկա է դարձել

Ռուսական Независимая газета-ի փոխանցմամբ, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուն իր հարավկովկասյան շրջագայության շրջանակներում արդեն ավարտել է վրացական ու ադրբեջանական այցերը և այժմ գտնվում է Հայաստանում:

Հարավային Կովկասի երեք երկրներում էլ Քեյդենաուի ծրագրում են ընդգրկվել իշխանության ներկայացուցիչների, ազդեցիկ ընդդիմադիր գործիչների ու ազդեցիկ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներ ունենալը:

Դրանց արդյունքում Քեյդենանուն պետք է ծանոթանար Հարավային Կովկասում ընթացող ժողովրդավարական գործընթացներին: Դա փորձագետներին հիմք է տվել զուգահեռներ անցկացնելու Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի միջև, ուր տիրում է ներքաղաքական լարված իրավիճակ: Խոսակցություններ են շրջանառվում, որ անհանգիստ Հարավային Կովկասի երեք երկրների ներքաղաքական արենայում կարող են գրանցվել լուրջ փոփոխություններ:

Եթե Հայաստանում ու Վրաստանում բողոքի ակցիաներն ընդհանուր առմամբ դարձել են սովորական երևույթ, ապա նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, ուր ընդդիմությունը նույնպես ոտքի է ելել: Հենց դրա համար էլ Կոսովոյում ԱՄՆ նախկին դեսպան, դեմոկրատական արժեքների խնամակալ (Կոսովոյի անկախության գլխավոր ճարտարապետներից) Թինա Քեյդենաուի այցը տարածաշրջան հիմք է դրել Հարավային Կովկասում «գունավոր հեղափոխությունների» սկսման մասին լուրերին:

Դա առավել է ընդգծվում, երբ հաշվի է առնվում այն, որ Քեյդենաուն Բաքվից Թբիլիսի է մեկնել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի ուղեկցությամբ: Վերջինս Քեյդենաուի տարածաշրջանային այցի կապակցությամբ էլ առաջ էր քաշել Թբիլիսիում Հարավային Կովկասի երկրներում ամերիկյան դեսպանների հավաքի գաղափարը:

Սակայն Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը չմասնակցեց դրան` գործուղելով իր տեղակալ Բրյուս Դոնահյուին:
Ի դեպ, Յովանովիչը մինչ այդ եղել է Ղրղզստանում ԱՄՆ դեսպանը, և նրա անունը մեկ անգամ չէ, որ շոշափվել է այնտեղ տեղի ունեցած «կակաչների հեղափոխության» առնչությամբ:

Ուշագրավն այն է, որ հինգշաբթի օրը տեղի ունեցավ Հայաստանի ընդդիմության հերթական բազմահազարանոց ակցիան: Ներքաղաքական իրավիճակի լարվածության ցուցանիշով Հայաստանը գերազանցում է հարևան Վրաստանին ու Ադրբեջանին:

Չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արտոնեց Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը, որի արգելքը գործում էր 2008 թվականի մարտի 1-2-ի աղետալի դեպքերից, երբ սպանվեց 10 մարդ: Դրանով նա վերացրեց ընդդիմադիրներին զայրացնող գլխավոր գործոններից մեկը:

Դժվար է ասել, թե Թբիլիսիում ինչի մասին են խոսել ամերիկյան դիվանագետները (Բրայզայի խոսքերով, կարծիքներ են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ), փոխարենը Քեյդենանուն չի թաքցնում իր գործուղման նպատակները: Ի տարբերություն Բաքվի` Քեյդենանուն Թբիլիսիում հանիպումներ ունեցավ ազդեցիկ ընդդիմադիր գործիչների հետ` նրանց հետ քննարկելով 2012 թվականի խորհրդարանական և 2013 թվականի նախագահական ընտրությունները: Դրանով նա լավ ոգևորեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հակառակորդներին:

Ժողովրդավարական պետություն տեսնելու ԱՄՆ ցանկության մասին Քեյդենանուն հայտարարել էր նաև Բաքվում և, ամենայն հավանականությամբ, կհայտարարի Երևանում նույնպես»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում