Այսօր Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրել էր բանավեճի՝ «Երևանի ավագանու ընտրությունները» թեմայով: Բանավիճել են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակները գլխավորող անձինք՝ քաղաքապետի թեկնածուներ «Առաքելությունից»` Մեսրոպ Առաքելյանը, ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանը, «Բարև Երևանից» `Արմեն Մարտիրոսյանը, ՀԱԿ-ից` Վահագն Խաչատրյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը:
Հիմնական հարցերն էին՝ ի՞նչ սպասելիքներ կան մասնակցող կուսակցություններից, ի՞նչ է ուզում Երևանի բնակիչը և ի՞նչ ծրագրեր ունեն կուսակցությունները:
Բանավեճին կոալիցիոն կուսակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը հրաժարվել էին մասնակցել:
Առաջարկում ենք բանավեճին հետևել տեսանյութի միջոցով:






































