Thursday, 18 06 2026
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին

Տարոնը հարցազրույց է տալիս՝ խոստովանության փոխարեն

Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ՀՀԿ-ին և նրա թեկնածուին ընդդիմացողի դիրքերից, փորձում են հասարակության ուշադրությունը բևեռացնել Տարոն Մարգարյանի ունեցվածքի, նաև Երևանի բյուջեի մսխումների, ոչ օպտիմալ ծախսերի վրա, ինչը ուղղակիորեն նշանակում է մի համատարած երևույթի գոյության՝ «ատկատի» արձանագրում:

Ներկայացվող տվյալները, փաստերը, վիճակագրությունը լիուլի բավարար կլինեին հասարակական մեծ աղմուկի համար, որովհետև մարդկանց իսկապես մատչելի ձևով ներկայացվում է, թե ինչպես է նախորդ տարիներին ՀՀԿ-ի նույն այդ թիմը բառացիորեն թալանել Երևանի բյուջեն: Սակայն իրապես կամ այսպես ասած՝ ընդդիմադիր ուժերի ջանքերին հասարակական արձագանքը ակնհայտորեն թույլ է: Սրա պատճառը միգուցե այն է, որ քաղաքացիներից շատերը չեն հավատում ընդդիմադիրներից կամ, այսպես կոչված, ընդդիմադիրներից շատերին, և մենք ականատես ենք ընդհանուր հիասթափության, հոգնածության և հուսահատության մթնոլորտի, որում էլ ՀՀԿ-ն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում:

Սակայն այստեղ, ամենայն հավանականությամբ, կա նաև մեկ այլ գործոն, որն ունի էական նշանակություն, և որով պայմանավորվում է հասարակական իներտ և ըստ էության անկենդան արձագանքը այն բացահայտումներին, որ նախընտրական արշավում ներկայացնում է ընդդիմությունը կամ, այսպես ասած, ընդդիմադիր ուժերը:

Խնդիրն այն է, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» Երևանի խնդիրների վրա հանգամանալից և առարկայորեն կենտրոնացել են միայն նախընտրական արշավի ընթացքում, իսկ մյուս ժամանակահատվածներում նրանք երևանցիների ուշադրությունը առարկայականից շեղել են պաթետիկ ու դեկլարատիվ քաղաքական տեքստերով, համապետական նշանակության հեղափոխական կարգախոսներով: Հասարակության, մասնավորապես երևանցու ականջը վարժվել է այդ կարգախոսներին, նրա մոտ ձևավորվել է հեղափոխական քաղաքական ճաշակ, բայց քանի որ տեսակը ճաշակի հետ ներդաշնակ չէ, այսինքն՝ հասարակության մեջ հեղափոխական տեսակը չէ, որ գերակշռում է, ստացվում է խզվածք: Իսկ երբ նախընտրական տրամաբանությամբ պայմանավորված՝ տեղի է ունենում կտրուկ փոփոխություն, և հեղափոխական կարգախոսային մարտավարությունը զուգորդվում է առարկայական և մանրազնին քաղաքական գործունեությամբ՝ մասնավորապես, Երևանում պետական մասշտաբի հանցագործությունները կոնկրետ, հստակ, կետ առ կետ բացահայտելու և ներկայացնելու առումով, հասարակությունը մեկ ամսվա ընթացքում չի հասցնում տրանսֆորմացվել այդ մարտավարական նոր բաղադրիչին, և այն, ըստ էության ունենալով սենսացիոն բովանդակություն, էֆեկտի առումով մնում է գրեթե զրոյական մակարդակի վրա:

Ահա թե ինչու Տարոն Մարգարյանը ոչ թե հասարակական ճնշման ներքո անկեղծ խոստովանություն կամ բացատրություններ է տալիս ներկայացրած փաստերի կապակցությամբ՝ կամ իրավապահներին, կամ նվազագույն դեպքում գոնե հենց հասարակությանը, այլ հարցազրույցներ է տալիս և սառնասիրտ ցինիզմով հայտարարում, որ քաղաքապետարանը լավ է աշխատում, և որ ինքն էլ բաց ճակատով է նայում քաղաքացիների աչքերին:

Պետք էր հասարակական ճաշակը աղավաղելու փոխարեն՝ կոնկրետ և մանրամասն բացահայտումներով զբաղվել ավելի վաղ, Երևանի թալանը հասարակությանը ներկայացնել ավելի երկար, որպեսզի ուշադրության տրանսֆորմացիայի ժամանակ մնար:

Սակայն նաև պարզ է, որ այս ամենի ժամանակը չկա, որովհետև իրականում այս ամենն ընդամենը միջոց է, որով լուծվում են բոլորովին այլ՝ հասարակության խնդիրների հետ քիչ կապ ունեցող խնդիրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում