«Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Արծրուն Պեպանյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ինձ քիչ է հետաքրքրում` դուք արդար եք, ազնիվ, բարի, թե ոչ:
Ինձ քիչ է հետաքրքրում` դուք իրականում ընտրվել եք ժողովրդի քվեով, թե ոչ;
Ինչ քիչ է հետաքրքրքում` ձեզ ճնշեցին, թե ոչ:
Ինձ քիչ է հետաքրքրում, թե ինչպես եք դուք պատճառաբանում ձեր պարտությունը:
Ինձ հետաքրքրում և անհանգստացնում է այն, որ ձեր թերմտածված կուսակցություններով, շարժումներով, նախաձեռնություններով տանում եք ժողովրդին հուսալքության:
Ինձ անհանգստացնում է այն, որ դուք ալարում եք կարդալ ձեզանից առաջ ապրածներին, ալարում եք վերլուծել ձեզանից առաջ պարտվածներին, ալարում եք հասկանալ իրականությունը և դրան համարժեք քայլեր առաջարկել,
Ինձ անհանգստացնում է այն, որ դուք ձեր ալարկոտության պատճառով սպանում եք մարդկանց մեջ հույսը,
և ես պատերազմ եմ հայտարարում ձեզ»:









































