ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում ընգրկված են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և 2015թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը:
Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Քննարկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը և պաշտպանության նախարարությանը ՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: