Իտալիայի ոստիկանությունը վեց իսլամիստների ձերբակալման հրաման է արձակել՝ հաղորդում է Reuters-ը:
Ենթադրվում է, որ նրանք եղել են ահաբեկչական խմբավորման անդամներ և ահաբեկչություններ են կազմակերպել Իտալիայում և ԱՄՆ-ում: Նրանք կասկածվում են ահաբեկչություն իրականացնելու նպատակով դավադրության և ռասայական ատելություն բորբոքելու մեջ:
Իսլամիստներին նախատեսվում է որոնել Իտալիայի երեք շրջաններում՝ Լոմբարդիում, Սիցիլիայում և Ապուլիում, ինչպես նաև Բելգիայում:









































