Գազայի հատվածի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է մեկ պաղեստինցի, ևս մեկ մարդ վիրավորվել է՝ հաղորդում է BBC-ն:
Իսրայելցի զինվորականները հաստատել են հարձակման փաստը: Ավիահարձակումից երկու օր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է, որ Իսրայելը պատրաստվում է ուժեղ ռազմական պատասխան տալ՝ ի պատասխան հրթիռակոծումների:
Սա առաջին նման ավիահարձակումն է զինադադարից հետո, որով ավարտվեցին 2012թ. նոյեմբերին Իսրայելի և Պաղեստինի միջև 8 օր տևած ռազմական գործողությունները:











































