Մայիսի 1-ին` Կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի հայտնի Շուրիշկանի Ս. Ավետարանը:
Մատուցվող ուխտի Ս. Պատարագի ընթացքում ուխտավորները և շուրիշկանցիները հնարավորություն կունենան համբուրելու Ս. Ավետարանը և ստանալու նրա հրաշագործ օրհնությունը: