Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պահանջներ է ներկայացրել ակումբի ղեկավարներին:
Մասնագետը ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ, որը տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ կնախատեսի: Ներկայումս Կոնտեն 3 մլն է վաստակում:
Բացի այդ, Կոնտեն պահանջում է հզորացնել թիմի կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նա ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և «Բարսելոնա»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսի իրավունքները: Այդ մասին է հայտնում La Gazzetta dello Sport -ը:







































