ԱՄՆ-ում նախօրեին տեղի ունեցած մրրկահողմի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի: Ամենաշատ զոհեր գրանցվել են Ալաբամայում` 204, նրան հետևում են Թենեսին` 34 մարդ, Միսիսիպին` 33 մարդ, Ջորջիան` 14 մարդ, Արկանզասը` 12 մարդ: 8 մարդ զոհվել է Վիջինիա, Միսսուրի և Քենթուքի նահանգներում:
Ինչպես հաղորդում է CNN-ը, մրրկահողմից տուժած նահանգներում ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Ամենավատ իրավիճակը Ալաբամա նահանգում է:
Հիշեցնենք, որ մոտ 160 մրրկահողմ է առաջացել ԱՄՆ հարավարևելյան շրջաններում: Ալաբամա նահանգը հայտարարված է աղետի գոտի: Ազգային անվտանգության նախարարությունը միացել է փրկարարական աշխատանքներին:










































