37-ամյա ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդն ամուսնացել է հեռուստահաղորդավարուհի Կրիստին Բլիկլիի հետ:
Լեմպարդի հարսանիքին ներկա են եղել Լոնդոնի «Չելսի»-ի լեգենդար ավագ Ջոն Թերին, Պետր Չեխը, Լեմպարդի մորեղբայրը՝ Հարի Ռեդնապն ու նրա որդի Ջեյմին: Հրավիրվածների թվում է եղել նաև պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:
Մոուրինյոն և Լեմպարդը ջերմ հարաբերություններ են պահպանել, չնայած ֆուտբոլիստը 2014 թվականին լքել է «Չելսի»-ն հիմնականում պորտուգալացի մասնագետի պատճառով:











































