Մեքսիկայի զինվորականներին հաջողվել է երկրի արևմտյան Տեկիլա քաղաքում հայտնաբերել անօրինական լաբորատորիա, որտեղ արտադրվում էին սինթետիկ թմրանյութեր: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Հարևանությամբ գտնվող պահեստում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մեկ տոննա մետամֆետամին, որը համարվում է ուժեղ ազդեցությամբ թմրանյութ:
Բացի այդ, հայտնաբերվել է 2 տոննա քիմիական նյութեր, որոնք անհրաժեշտ են այդ թմրանյութը պատրաստելու համար: Գործակալությունը հիշեցնում է, որ սինթետիկ թմրանյութերն ավելի մեծ պահանջարկ են ձեռք բերում, քան կոկայինը: ՄԱԿ-ի տվյալներով` այս տենդենցը բնորոշ է ոչ միայն Մեքսիկային, այլև ամբողջ աշխարհին:






































