Այսօր՝ դեկտեմբերի 19-ին Երևանում անցկացվել է սպորտային մեքենաների ցուցադրություն: Այդ մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Անցկացվել են մեքենաներով ցուցադրական ելույթներ։ Տեղի է ունեցել նաև «STR» ավտոսիրողների ակումբի 2015թ. սպորտային միջոցառումների մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
«STR» ակումբի նախագահ Արսեն Մանուկյանը, ամփոփելով տարին, նշել է, որ 2015 թվականի ընթացքում STR-ը կազմակերպել է «DRAG-RACING» գավաթի առաջնություն, քարթինգի միջոցառում, ինչպես նաև՝ դրիֆտինգի և արագընթաց ձևավոր վարման մրցույթներ։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ը, Երևանի քաղաքապետարանը և «STR» ավտոսիրողների ակումբ» մարզական ՀԿ-ն: