Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ առաջիկա հանդիպումը:
«Մենք պետք է պահպանենք մեր խաղաոճը: «Բարսելոնա»-ն բարձրակարգ ակումբ է: Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները ձգտելու են ցուցադրել իրենց առավելագույն հնարավորությունները: Այդ պատճառով մենք պետք է պրեսինգի ենթարկենք մրցակցին:
Կփորձենք մեկ կամ երկու գոլ խփել: Դա իրագործելի խնդիր է»,- մասնագետի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:









































