Friday, 26 04 2024
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր

Ի՞նչ արդյունք կտա Սարգսյան-Ալիև հանդիպումը

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ամենակարևոր ու միակ արդյունքը կարող է լինել նրանց հայտարարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացը շարունակելու մտադրության մասին:  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Մոսկվայի Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը՝ խոսելով այսօր Բեռնում կայանալիք հանդիպման մասին:

arm136907015570

Քաղաքագետի խոսքով՝ դժվար թե ինչ-որ ճեղքում լինի խաղաղ կարգավորման գործընթացում, քանի որ Բաքուն և Երևանը շարունակում են պահպանել իրենց կարծր դիրքորոշումը:

«Նախագահների նախորդ հանդիպումների արդյունքը այսպիսին է եղել, և առայժմ հիմքեր չկան ակնկալելու, որ ինչ-որ անսպասելի բան կարող է տեղի ունենալ: Նմանատիպ արդյունքները շատերի մոտ հիասթափություն են առաջացնում, ընդ որում՝ թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում: Սակայն երկու նախագահների հանդիպման որոշակի դրական ազդեցությունն այն է, որ նրանք նպաստում են որոշ ժամանակով լարվածության նվազեցմանը շփման գծում:  Իսկ ընդհանուր առմամբ՝ խաղաղության գործընթացը կմնա փակուղում այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտող կողմերը «բավարար քաղաքական կամք չեն դրսևորել խաղաղության հասնելու համար»: Եվ դա արդարացիորեն ընդգծված է Մինսկի խմբի հայտարարության մեջ»,- ասաց Ալեքսանդր Կռիլովը:

Մեր զրուցակիցը մեկնաբանեց նաև վերջին շրջանում մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «գաղտնի ծրագիր» է նախապատրաստել՝ կարծիք հայտնելով, որ  դրանք տիպիկ թերթային ստեր են, որոնք ակտիվորեն օգտագործում է Ադրբեջանը՝ փորձելով հնարավորինս փչացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները.  «Որոշ հայ քաղաքական գործիչներ, ովքեր սկզբունքորեն դեմ են Ռուսաստանի հետ համագործակցությանը՝ ներառյալ ռազմական ոլորտը, ևս օգտագործում են նմանատիպ ստահոդ լուրերը: Չնայած նման խոսակցությունների անհեթեթությանը՝ դրանց տարածումը լրատվամիջոցների կողմից իրական միջոց է դառնում Հայաստանի հասարակական տրամադրությունների վրա ազդելու համար: Ադրբեջանում էլ դրանք առաջացնում են ռազմատենչ տրամադրություններ և հույսեր, որ շուտով ԼՂՀ տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին»:

Այս տեղեկությունը տարածել էր ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ գրելով, որ այդ ծրագրի համաձայն՝ հայկական կողմն իբր Ադրբեջանին պիտի վերադարձնի Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների մեծ մասը, ինչի դիմաց Ադրբեջանն ընդամենը «պարտավորվում է չլուծել խնդիրը ռազմական ճանապարհով», բայց չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում