Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր Ավան համայնքում աննախադեպ ջերմ ընդունեցին:
Նա գրեթե ամեն քայլափոխի բարևում էր կամ համբուրվում որևէ մեկի հետ: Ընդհանրապես այսօր Ավանում Տ. Մարգարյանին բարևելու և համբուրելու համար բնակիչները հերթ էին կանգնում: Իսկ այդ վերաբերմունքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նա նախկինում եղել է Ավանի թաղապետը: Իսկ ավանցիներն իրենց նախկին թաղապետից գոհ էին:
Փոխարենը ավանցիները գոհ չէին նախագահ Սերժ Սարգսյանից ու երկրի վիճակից:










































