IBM ընկերությունը նկարահանել է աշխարհում ամենափոքր մուլտֆիլմը՝ օգտագործելով 100 միլիոն անգամ մեծացված ատոմները, հայտնում է korrespondent.net-ը:
«Դրանք ատոմներ են՝ մեծացված 100 մլն անգամ: IBM Research-ում մենք տեղակայել ենք ատոմներ, որպեսզի ուսումնասիրենք տվյալների պահպանման սահմանները: Կինոարտադրության սահմաններն ուսումնասիրելու համար մենք ստեղծել ենք աշխարհում ամենափոքրիկ մուլտֆիլմը: Այն ստեղծվել է կադր կադրի հետևից շարժվող իրական ատոմների օգնությամբ»,- հաղորդվել է «Տղան ու նրա ատոմը» մուլտֆիլմի ցուցադրումից անմիջապես առաջ:










































