Sunday, 21 06 2026
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ

Մեկնարկել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնը

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 28-ից մայիսի 21-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնը

Միջազգային համբավ ձեռք բերած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնն արդեն իններորդ անգամ ներկայացնում է հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշներ` հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող հայ և օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվներ կատարմամբ: Փառատոնի առաքելությունը չի սահմանափակվում դասական երաժշտության պրոպագանդման, հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները ներկայացնելով: Այն հասարակության լայն շերտերին հնարավորություն տալիս է յուրահատուկ մթնոլորտում, երաժշտության ուղեկցությամբ դիտել պատկերասրահում գնտվող որմնանկարները:

Ականավոր երաժիշտ, կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, 2006-2012թթ. Փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Էդվարդ Միրզոյանի հիշատակին նվիրված փառատոնի ծրագիրը բավականաչափ հագեցած է: Ելույթ կունենան Ջուլիետ Գալստյանը, մեցցո-սոպրանո /Շվեյցարիա/, դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը և Հայկ Մելիքյանը, պատանի տաղանդաշատ քանոնահար Նարեկ Կազազյանը, աշխարհահռչակ վիրտուոզ բալալայկահար Անդրեյ Գորբաչովը /Ռուսաստան/, Էդվարդ Միրզոյանի անվան նորաստեղծ Լարային Քառյակը, ֆլեյտահարուհի Սառա Ուռենան/Իսպանիա/, Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Մարինե Դեինյանը/սոպրանո/, Արծվիկ Դեմուրչյանը/սոպրանո/, Դիանա Հարությունյանը /սոպրանո/, Պերճ Քարազյանը /տենոր/, Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Վահան Մարտիրոսյանի և Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ամենամյա /2006թ.-ից/ հովանավորության և հոգատարության շնորհիվ:

«Ողջունելի են բոլոր այն նախաձեռնությունները, որոնց հիմքում կարևոր տեղ է հատկացվում շնորհալի երիտասարդների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, դրա զարգացմանն ու կատարելագործմանը: Դա բխում է քաղաքակիրթ հասարակության շահերից և կարող է հրաշալի արդյունք արձանագրել, երբ գործի դրված ջանքերը լինեն հետևողական ու անկեղծ: Տարիների ընթացքում հաջողություններ արձանագրած և միջազգային համբավ ձեռք բերած այս փառատոնը դարձել է Հայաստանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը: Այն հրաշալի է նաև իր մատուցման ձևի մեջ: Արվեստի և երաժշտության համադրությունը նույնքան գեղեցիկ է, որքան բնությունն ինքը: «Ազգային պատկերասրահն» աշխարհն իրական գույներով տեսնելու և այն ավելի գունեղ դարձնելու միջոցներից մեկն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2008թ.-ից փառատոնն ընդգրկված է ՀՀ Մշակույթի նախարարության Պետական աջակցության ծրագրերի ցանկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում