Ապրիլի 28-ին կայացած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին հաջորդեց բազմամարդ երթը:
Այն ընթացավ Մաշտոցի պողոտայով, ապա Հանրապետության հրապարակով և Նալբանդյան փողոցով կրկին շրջվեց Թումանյան փողոց:
Երթի սկզբում ամեն ինչ հանդարտ էր ընթանում: Լարում, ապա և` փոքրիկ հրմշտոց սկսվեց Նալբանդյան փողոցի` Սախարովի հրապարակին հարող տարածքում, որտեղ ոստիկանները փորձեցին երթի մասնակիցներին հարկադրել քայլել երթևեկելի հատվածի միայն աջ մասով, սակայն ապարդյուն:
Երթն ավարտվեց Ազատության հրապարակում:










































