Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում նշանակվեց ՉԼ կիսաեզրափակիչի «Բարսելոնա» – «Բավարիա» հանդիպման մրցավարը:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է սլովենացի Դամիր Սկոմինան:
36-ամյա մրցավարի համար այդ խաղն ընթացիկ մրցաշրջանում 6-րդը կլինի եվրոպական մրցասպարեզում:








































