YouTube-ի ակտիվ օգտատեր Զե Ֆրանկը, ով մշտապես իր օգտահաշիվը համալրում է կենդանական աշխարհի ներկայացուցիչների մասին զարմանահրաշ տեսանյութերով, այս անգամ որոշել է դիտորդներին ներկայացնել Teddy խաղալիք արջուկի վիրահատությունը:
Խաղալիք արջին վիրահատելու նրա նախաձեռնությունը շատերին տարօրինակ է թվացել: Ոմանք կարծում են, որ դա պարզապես երեխաներին անատոմիային ծանոթացնելու միջոց է: Նա քնեցնում է արջուկին, որից հետո վիրահատում, ստուգում բոլոր օրգանների վիճակը, փոխում նրա ստամոքսում հայտնված ծխախոտով լցված կոնֆետի թղթերը իսկական կոնֆետներով և այլն: