Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան խոսել է ՉԼ կիսաեզրափակիչում Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ պատասխան խաղի մասին:
Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղն ավարտվեց 4:1 հաշվով: Գերմանիայի ընտրանու ֆուտբոլիստը հավատում է, որ թիմը կարող է եզրափակիչի ուղեգիր նվաճել:
«Պետք է արագ գոլ խփել և պահպանել զգոնությունը: Մեր առաջադրանքն է անհնարինը դարձնել հնարավոր»,- ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտարարել է Խեդիրան:







































