Շարունակվում է Փարիզում և Սանկտ Պետերբուրգում անցկացվող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը:
Այսօր կկայանա մրցաշարի 7-րդ տուրը: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերն է չափելու Վիտիուգովի հետ:
Հավելենք, որ Արոնյանն իր ակտիվում ունի 3.5 միավոր և կիսում է 2-5-րդ հորիզոնականները: Առաջատար Վաչիեր-Լագրեյվը վաստակել է 4 միավոր:








































